Դավութօղլուն Անկարայում ծաղիկներ է դրել ահաբեկչության հրապարակում
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կնոջ՝ Սարե Դավութօղլուի հետ այցելել է Անկարայի այն հրապարակ, որտեղ հոկտեմբերի 10-ին տեղի էր ունեցել ահաբեկչությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, վարչապետը ծաղիկներ է թողել հատակին և աղոթել զոհերի համար:
Վարչապետի հետ դեպքի վայրում ծաղիկներ են թողել նաև փոխվարչապետեր Յալչըն Աքդողանը և Ջևդեթ Յըլմազը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության ղեկավար Մահիր Ունալը, ինչպես նաև ԱԶԿ փոխնախագահ Օմեր Չելիքը: Դավութօղլուի՝ դեպքի վայրում գտնվելու ժամանակ անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մոտենալ: Ավելի վաղ ահաբեկչության վայրում 97 ծաղիկ էին թողել ԵՄ անդամ 27 երկրի դեսպաններ:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի' պաղեստինցի: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահա բեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից