ՌԴ-ն առաջնորդության ձգտում չունի Սիրիայում. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միակ առաջատար կարող է լինել միայն տեղի ժողովուրդը: Այս մասին գրում է Газета.Ru-ն:
«Ռուսաստանն առաջնորդության ձգտում չունի Սիրիայում, և միայն ցանկանում է արդյունավետ ներդրում ունենալ ահաբեկչության դեմ պայքարում: Սիրիայում կարող է լինել միայն մեկ առաջնորդ՝ Սիրիայի ժողովուրդը: Մեր բոլոր գործողությունները խիստ համաձայնեցված են ՄԱԿ-ի կանոնադրության հետ՝ ի տարբերություն մեր գործընկերների՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի: Ընդհանուր առմամբ հասցվել է ավելի քան 350 հարված: Արդյունքը մեզ հայտնի է. ոչ մի արդյունք էլ չկա»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ, Պուտինը հայտարարել է Մոսկվայի հույսերի մասին՝ այլ երկրների՝ Սիրիայում Ռուսաստանի գործողություններին միանալու վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Սիրիայում Ռուսաստանի ռազմական արշավը Վլադիմիր Պուտինի մարտահրավերն է ԱՄՆ-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից