ՌԴ-ն և ԱՄՆ-ը այսօր կանցկացնեն Սիրիայի հարցով հերթական խորհրդակցությունները. Պենտագոնի ղեկավար
Աշխարհ
ԱՄՆ-ը և Ռուսաստանն այսօր կանցկացնեն ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև երկխոսության հերթական փուլը` Սիրիայի երկնքում կոնֆլիկտային իրավիճակների կանխման հարցով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին: Նա հույս է հայտնել, որ այդ խորհրդակցությունները շատ շուտով կբերեն Սիրիայում թռիչքների անվտանգության հարցերով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համապատասխան պայմանավորվածությունների ձեռք բերման:
«Նույնիսկ եթե մեզ մոտ պահպանվեն Սիրիայի հարցով քաղաքական տարաձայնություններ, մենք պետք է գոնե հասնենք պայմանավորվածության, որ մեր օդաչուները կլինեն անվտանգության մեջ, որքանով հնարավոր է»,- նշել է Պենտագոնի ղկավարը:
Նա նաև հավելել է, որ նախկին խորհրդակցությունների արդյունքներով ձեռք է բերվել որոշակի առաջընթաց, սակայն Սիրիայի երկնքում կոնֆլիկտային իրավիճակների կանխման վերջնական պայմանավորվածությունները դեռ ձևակերպված չեն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից