Քլինթոնն առաջարկում է Սիրիայում ստեղծել թռիչքազերծ գոտի՝ ի հակակշիռ Ռուսաստանի
Աշխարհ
Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները Սիրիայում պետք է ստեղծեն գոտի, որն արգելված կլինի ռազմական ավիացիայի թռիչքների համար: Ելույթ ունենալով նախագահի թեկնածուների առաջին նախընտրական հեռուստադեբատներին՝ նախկին պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ նման քայլը կօգնի պաշտպանել Սիրիայի խաղաղ բնակիչներին և լծակ կստեղծի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է ստեղծենք թռիչքազերծ գոտի, որպեսզի մարդիկ չփախչեն Սիրիայից, այլ մնան իրենց տեղերում»,- ասել է նա։
Նա խոսել է Սիրիայում ռուսական ռմբակոծությունների անթույլատրելիության մասին, քանի որ կարծում է, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում սիրիական ընդդիմության, ոչ թե «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից