Դամասկոսում Սիրիայի բանակը զանգվածային հարձակում է սկսել գրոհայիների վրա
Աշխարհ
Սիրիայի զինված ուժերը լայնածավալ գործողություն են սկսել Դամասկոսի Ջոբարա և Հառասթա արվարձանները ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրելու համար: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
«Ջոբարայում սիրիական զորքերն արդեն վերահսկողության տակ են վերցրել մի քանի շենք, ռազմական գործողությունները կիրականացվեն Ջոբարայում և Հառասթայում», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Ջոբարա արվարձանի տարածքից ականանետային հարձակման է ենթարկվել Դամասկոսում ՌԴ դեսպանատան մոտ խաղաղ ցույցը: Ցուցարարները հանդես էին գալիս Ռուսաստանի քաղաքականության աջակցությամբ: Թեթև վնասվածք է ստացել երեք մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան