ԱՄՆ-ն հրաժարվել է ահաբեկչություն որակել ՌԴ դեսպանատան հրետակոծումը Սիրիայում. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը Դամասկոսւմ Ռուսաստանի դեսպանատան հրետակոծումը ահաբեկչական ակտ է որակում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ցավոք մեր ամերիկացի գործընկերները, ովքեր հետաքրքրված են, թե արդյոք մենք իսկապես պայքարում ենք ահաբեկչության դեմ, հրաժարվել են ընդունել ձևակերպումները, որոնք տեղի ունեցածն ահաբեկչոթյուն են որակել», - նշել է նախարարը:
Փոխարենը, ԱՄՆ-ն առաջարկել է դա հրետակոծում անվանել և նշել, որ դիվանագիտական առաքելությունների անվտանգության պատասխանատվությունը կրում է ընդունող կողմը, այսինքն, Դամասկոսը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից