Իտալիայի վարչապետը դեմ է արտահայտվել Սիրիայի ռմբակոծումներին
Աշխարհ
Ռմբակոծումներով սիրիական ճգնաժամը չի լուծվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս համոզմունքը հոկտեմբերի 14-ին հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանում: «Եթե ոմանց թվում է, թե Սիրիայի հիմնախնդիրները միանգամից կլուծվեն ռմբակոծումների օգնությամբ, ես կարող եմ միայն հաջողություն մաղթել, բայց դրանք չեն լուծի խնդիրները»,- ասել է Ռենցին:
Նա նաև այն կարծիքին է, որ չի կարելի Ռուսաստանի վրա դնել սիրիական ճգնաժամի կարգավորման ամբողջ պատասխանատվությունը: «Սխալ է Սիրիայում կարգավորման խնդիրը դնել ՌԴ-ի ու նրա դաշնակիցների վրա: Միջազգային հարցերը չեն լուծվում բլից-միջամտություններով»,- ասել է Իտալիայի կառավարության ղեկավարը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ, չնայած «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային մասնակցելուն, մտադիր չեն միջամտել Սիրիայի իրադրությանը: Նախօրյակին Ռենցին նաև ժխտել է Իրաքում ԻՊ-ի դիրքերին հասցվող ավիահարվածներում իտալական «Տոռնադոներ» օգտագործելու՝ Հռոմում լայնորեն քննարկվող հնարավորությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից