Ռուսաստանը մեկ օրում Սիրիայում ահաբեկիչների դեմ 41 հարված է ուղղել
Աշխարհ
Ռուսաստանի օդային ուժերը մեկ օրվա ընթացքում 41 օդային հարվածել են Սիրիայում ահաբեկիչների դիրքերին: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը' նշ ելով, որ «Իսլամական պետության» 40 նպատակակետեր հայտնվել են ռուսական օդուժի թիրախում: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքով' ռուսական օդային ուժերը Հալեպի մերձակայքում պայթուցիկ սարքավորումների պատրաստման արտադրամաս են ոչնչացրել: Պայթուցիկ սարքավորումներն օգտագործվում էին մահապարտ-ահաբեկիչների հարձակումների ժամանակ:
Նախօերին ռուսական օդային ուժերը 88 օդային հարված են իրականացրել Սիրիայում: Ռուսական օդուժը ռմբակոծել էր ԻՊ-ի դիրքերը, մասնավորապես, Ռակկայի, Համայի, Իդլիբյի, Լաթաքիայի և Հալեպի նահանգներում:
Ռուսաստանը Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով' սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից