Եգիպտոսում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ
Աշխարհ
Երկու մարդ է զոհվել, հինգը` վիրավորվել Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է Reuters -ը:
Տեղական իրավապահները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մզկիթի կողքով` Էլ-Արիշ քաղաքում անցնում էր ոստիկանական մեքենան:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ զինվորական և մեկ քաղաքացի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից