Անկարայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 99-ի
Աշխարհ
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 99-ի: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Նա հավելել է նաև, որ 94 մարդկանց մարմիններն արդեն հանձնվել են ընտանիքներին, ևս չորսը կհանձնեն հարազատներին մոտ օրերս:
Մինչդեռ, թուրքական իշխանություններն արգելել են տեղական լրատվամիջոցներին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ որևէ տեղեկատվություն հրապարակել:
Հիշեցնենք, որ Անկարայում երկաթուղային կայարանի տարածքում հոկտեմբերի 10-ին երկու պայթյուն է որոտացել հակառազմական հանրահավաքի ժամանակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից