ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Սիրիայի հարցով Պենտագոնի հետ բանակցությունների արդյունքները
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երեկ` հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ամերիկյան զինվորականների հետ ծրագրված տեսակոնֆերանսը: Ինչպես նշվում է, խոսքը վերաբերում էր փաստաթղթին, որում շարադրված կլինեն Սիրիայում ԱՄՆ-ի և ՌԴ օդուժի համար կանոններ, տեղեկացնում է lifenews-ը:
«Դիրքորոշումների մերձեցում է արձանագրվել ապագա փաստաթղթի հանգուցային դրույթների շուրջ: Համաձայնեցված է կողմերի հետագա գործողությունների ընթացակարգը: Քննարկումը, ինչպես և նախորդները, կրում էր պրոֆեսիոնալ բնույթ և անցկացվել է կառուցողական մթնոլորտում», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համատեղ միջգերատեսչական փաստաթղթի նախագիծ է ուղարկել Վաշինգտոնին` Սիրիայի օդային տարածքում Ռուսական ռազմական ինքնաթիռների և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների միջև հնարավոր միջադեպերը կանխարգելելու միջոցների մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից