Ահաբեկիչները խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդ են կազմակերպել սիրիական Հոմս նահանգում
Աշխարհ
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանդ են կազմակերպել սիրիական Հոմս նահանգի հյուսիսում՝ Տեերմալյա բնակավայրում: Այս մասին հայտնում է սիրիական Champress լրատվական պորտալը:
Champress-ի աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունները տեղի են ունեցել կենտրոնական հրապարակում`մզկիթի մոտ: Ահաբեկիչների նպատակը եղել է սիրիական բանակին խաղաղ բնակիչներին ոչնչացնելու և մզկիթների ու տների քանդման համար մեղադրելը: Սպանված քաղաքացիների թիվը չի նշվում:
Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, սիրիական SANA գործակալությանն ասել է, որ սիրիական բանակը չի գրոհում բնակավայրերը, որտեղ քաղաքացիական անձինք կան, և դրա պատասխանատվությունն ամբողջովին կրում է «Ջեբհաթ ան-Նուսրան» և նրա դաշնակիցները՝ ահաբեկիչների շարքից:
Սիրիական բանակը հինգշաբթի առավոտյան մասշտաբային ռազմական գործողություն է սկսել Հոմս նահանգի հյուսիսում: Վերջին տվյալներով՝ 2 բնակավայր է ազատագրվել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից