Սիրիա` Ասադի օգնությանն է ուղարկվել Կուբայի էլիտար հատուկ նշանակության ջոկատը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Մի քանի տասնյակ կուբացի զինվորներ և սպաներ մոտ օրերս կժամանեն Դամասկոս՝ Բաշար ալ-Ասադի բանակին օգնելու համար: Այս մասին գրում է «Ալ-Ջազիրա»: Պարբերականի տվյալներով՝ Սիրիայում նրանց գլխավոր խնդիրը տեղացի զինվորներին և զորակոչիկներին զենքի տիրապետման և տարբեր տեսակի սարքավորումների կառավարման ուսուցումն է:
Արաբական պարբերականի աղբյուրի տեղեկության համաձայն՝ նախկինում Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարար, գեներալ Լեոպոլդո Սինտրա Ֆրիասը հայտարարել է, որ Կուբան ձգտում է համախմբել ուժերը Ռուսաստանի հետ՝ Ասադի ռեժիմին աջակցելու նպատակով:
Իր հերթին, ամերիկյան Fox News հեռուստաալիքը, հետախուզության տվյալներին հղումով, հաղորդել է, որ Սիրիաում արդեն գտնվում են Կուբայի հատուկ նշանակության խմբերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից