Օբաման հայտնել է, թե երբ կկրճատվի ԱՄՆ-ի ռազմական զորակազմը Աֆղանստանում
Աշխարհ
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման մտադիր է մինչև 2016 թվականն Աֆղանստանում թողնել 9,8 հազար ամերիկացի զինվորականներ: Մինչև տարեվերջ Վաշինգտոնը ռազմական զորակազմը կկրճատի մինչև 5,5 հազար մարդ, գրում է AP-ն:
Ինչպես նշում է գործակալությունը, երբ նախագահը կլքի իր պաշտոնը 2017 թվականին, Աֆղանստանում կլինի մոտ հինգ հազար ամերիկացի զինվորական:
2014 թվականի վերջին Օբաման հայտարարել է, որ լայնածավալ գործողությունների դարաշրջանը, որոնք ԱՄՆ -ի զորքերն իրականացնում էին արտերկրում, մոտեցել է ավարտին: Երբ Բարաք Օբաման անցնում էր իր նախագահական պարտականությունների կատարմանը, Աֆղանստանում և Իրաքում ռազմական զորակազմի թվաքանակը կազմում էր 180 հազար մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից