ԵՄ-ն կրկին մտահոգություն է հայտնել Սիրիայում ՌԴ-ի գործողությունների առնչությամբ
Աշխարհ
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Սիրիայում ռուսական զորքերի գործողությունների առնչությամբ, գրում է Газета.Ru-ն:
«Եվրախորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Սիրիայի ընդդիմության և խաղաղ բնակչության վրա Ռուսաստանի հարձակումների վերաբերյալ, ինչպես նաև հետագա ռազմական սրման կապակցությամբ», - ասված է կոմյունիկեում:
ԵՄ-ում նշում են, որ երկրում բացառվում է խաղաղությունը Բաշար ալ-Ասադի ռեժիմի պայմաններում, որովհետև հակամարտության լուծում գտնելու համար բոլոր կողմերը ներկայացված չեն:
ԵՄ-ն կոչ է անում սիրիական հակամարտության մասնակիցներին համագործակցել՝ քաղաքական լուծման հասնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ը մոտ ապագայում Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների ավարտի հույս ունի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից