ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդիպում կանցկացնի Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 16-ին հանդիպում կանցկացնի Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ` Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման հետ կապված: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ինչպես հայտնել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից, «Մերձավոր Արևելքի իրադրության, ներառյալ Պաղեստինի հարցի շուրջ» Անվտանգության խորհրդի նիստը կկայանա Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: Հանդիպումն անցկացվում է Հորդանանի նախաձեռնությամբ:
Այս ամսվա սկզբից Իսրայելում և Պաղեստինում հակամարտության սրման հետևանքով զոհվել է յոթ իսրայելացի և երեսունից ավելի պաղեստինցի, որոնց կեսը գնդակահարվել է հարձակումների ժամանակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից