Ահաբեկիչները կարող են ներխուժել ԱՊՀ երկրներ. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ԱՊՀ երկրները պետք է համաձայնեցված արձագանքեն Աֆղանստանից Կենտրոնական Ասիայի տարածաշրջան ահաբեկիչների ներխուժման փորձերին: Հայտարարությունն արվել է ԱՊՀ-ի անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, որն այսօր բացվել է Ղազախստանում. փոխանցում է lifenews-ը:
«Իրավիճակն իսկապես մոտ է կրիտիկականի: Տարբեր մաստերի ահաբեկիչներն ավելի մեծ ուժ են հավաքում և չեն թաքցնում հետագա ընդլայնման ծրագրերը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:- Ահաբեկիչների նպատակներից մեկը Կենտրոնական Ասիայի տարածաշրջան ներխուժելն է: Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի սցենարին հետևողականորեն արձագանքելուն:
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Մերձավոր Արևելքում ամեաազդեցիկ խմբավորումներից մեկի՝ ԻԼԻՊ-ի շարքերում կռվում են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հազարավոր քաղաքացիներ: Ըստ նրա՝ չի կարելի թույլ տալ նրանց վերադարձը հայրենիք՝ Սիրիայում ձեռք բերված փորձը կիրառելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից