Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունները տպավորիչ են. Պուտին
Աշխարհ
ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Սիրիայի տարածքում ռուսական զորքերի աշխատանքը: Նախագահը գտնում է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարում զինված ուժերն արդեն հասել են տպավորիչ արդյունքների: Դրական դինամիկա է ձեռք բերվել երկու պետությունների՝ Ռուսաստանի և Սիրիայի զինվորականների համակարգված գործողությունների շնորհիվ, նշել է Պուտինը. փոխանցում է lifenews-ը:
«Մեր զորքերը հասել են տպավորիչ արդյունքների: Ոչնչացվել են տասնյակ կառավարման կենտրոններ և զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա»,- ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից