Պաղեստինցիները Հորդանանի Արևմտյան ափին հրկիզել են Հովսեփի դամբարանը
Աշխարհ
Ուրբաթ գիշերը պաղեստինցիների մի խումբ հրկիզել է Հորդանանի Արևմտյան ափին գտնվող Հովսեփի դամբարանը, ում հրեաներըպաշտում են որպես կրոնական սրբի: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը` փոխանցում է lifenews-ը:
Նաբլուսա քաղաքում ոչ մեծ քարե դամբարանի հրկիզումը տեղի է ունեցել մերձավորարևելյան հերթական հակամարտության բռնկման ժամանակ: ԶԼՄ-ների տվյալներով` հարձակմանը մասնակցել է մոտ 100 մարդ:
«Այսօր գիշերը պաղեստինցիները այրել են Հովսեփի դամբարանը` ոտնահարելով կրոնական ազատության հիմնարար արժեքները»,- ասել է բանակային մամուլի ծառայության ղեկավարների Պիտեր Լերները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից