Սիրիայում ռուսական ռազմօդուժի թռիչքների քանակը հասել է 600-ի
Աշխարհ
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի տվյալների համաձայն` Սիրիայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ ավիատիեզերական ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել ԻԼԻՊ-ի 380 օբյեկտների վրա` իրականացնելով 600 մարտական թռիչք: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:
«Մենք շարունակում ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրները: Գործողության սկզբից մենք կատարել ենք ավելի քան 600 մարտական թռիչք, հարված ենք հասցրել ԻԼԻՊ-ի ավելի քան 380 օբյեկտների վրա»,- ասել է նա:
Նա նշել է նաև ռուսական ռազմական գործողության բարձր արդյունավետությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից