Կլոպը «Լիվերպուլին» կարող է տանել չեմպիոնության. Հումելս
Սպորտ
Յուրգեն Կլոպը հոգով հաղթող է և կանգ չի առնի միայն Չեմպիոնների լիգայում հայտնվելով: Այս մասին հայատարարել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը՝ անդադառնալով իր թիմի նախկին մարզչի աշխատանքին` անգլիական «Լիվերպուլում»:
«Համոզված եմ` Կլոպը «Լիվերպուլին» կտանի Անգլիայի առաջնության չեմպիոնության: Նա արդեն ապացուցել է, որ տիտղոս նվաճելու համար մեծ տրանսֆերային բյուջեի և կազմում հայտնի անունների կարիք չունի: Լավ գիտեմ Յուրգենին, նա հոգով հաղթող է և կանգ չի առնի միայն Չեմպիոնների լիգայում հայտնվելով, նա կցանկանա տիտղոսի համար պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» դեմ: Նա կարող է դա անել», – Հումելսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու