13 ֆուտբոլիստով անհնար է անընդհատ բարձր մակարդակի վրա խաղալ. Գվարդիոլա
Սպորտ
Մրցակիցն ունի արագ ֆուտբոլիստներ և վտանգավոր է հարձակման գծում: Այս մասին ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան`Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Վերդերի» դեմ կայանալիք խաղից առաջ:
«Մրցակիցը ագրեսիվ թիմը է, որը լավ պրեսինգի է դիմում: Նրանք ունեն արագ ֆուտբոլիստներ և վտանգավոր են հարձակման գծում: Ռեկորդ սահամանելը լավ կլիներ, սակայն ինձ համար կարևորը այն է, թե ինչպես կխաղանք: Բոլոր խաղերում, մինչ ընդմիջումը, շատ խնդիրներ էինք ստեղծում մրցակիցների համար: Մեր հաջող ելույթների պատճառը կազմում բարձր մրցակցությունն է: Հիմա, սակայն, մի փոքր մտահոգ եմ, քանի որ 13 ֆուտբոլիստով անհնար է անընդհատ բարձր մակարդակի վրա խաղալ և պայքարել բոլոր տիտղոսների համար»,- Գվարիոլայի խոսքը մեջբերում է Tmw -ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու