Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու Սուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհել Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին Քննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն Գիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է 

ԱԱԾ. Գորիկ Հակոբյանի անունից շինծու նամակ է տարածվել

Հայաստան

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Ս.թ հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել' իբրև հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գ. Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին:

Շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձևակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն):
Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով և ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության և քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրև «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել և խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել:

ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը' հակառակորդի վերջին ագրեսիվ դրսևորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին և հաստատակամ դարձրել սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը:

Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել և իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել և հրապարակել' չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերեն լեզվին: Իսկ այն որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության ղեկավարին, դա արդեն անհեթեթություն է:
Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ ենք տալիս ակնհայտ ստահոդ և անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ սադրանքների նկատմամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներՔննիչները խուզարկել են Նարեկ Նալբանդյանի՝ Հովիկ Աբրահամյանից գնած առանձնատունը. ինչ է հայտնաբերվել33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին
Ամենադիտված