Թուրքական ռազմօդուժի ավիահարվածի զոհ է դարձել ՔԱԿ-ի 11 ներկայացուցիչ
Աշխարհ
Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդային հարվածի հետևանքով զոհվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 11 ներկայացուցիչ, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, Իրանի և Իրաքի սահմանների մոտ Հաքքարի հարավարևելյան նահանգում գործողության ժամանակ ոչնչացվել են զենքի պահեստներ և քրդերի ապաստարաններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ընտրություններից առաջ ՔԱԿ-ը դադարեցրել է ռազմական գործունեությունը:
Թուրքական կառավարությունում հայտարարել են, որ ՔԱԿ-ի դեմ գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ քրդերը վայր չեն դնի զենքը և չեն հեռանա տարածաշրջանից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից