ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն «Ոչ»-ի համատեղ շտաբ կձեւավորեն
Քաղաքական
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը և դեկտեմբերի 6-ի հանրաքվեի առիթով երկու քաղաքական ուժերի ռեսուրսները մեկտեղելու անհրաժեշտությունը, վարչությունը համաձայնություն է տվել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության' «Ոչ»-ի համատեղ շտաբի ձևավորմանը: Շտաբի կառուցվածքն ու կազմը կհայտարարվի առաջիկա օրերին:
Նիստում քննարկվել է նաև հոկտեմբերի 30-ին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցելու, ինչպես նաև հանրության շրջանում քարոզչական աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից