Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր
Աշխարհ
Այսօր ուժի մեջ պետք է մտնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ գործողությունների ծրագիրը: Այդ համաձայնագիրը ստորագրվել է «վեցնյակի» արտաքին գործերի նախարարների կողմից, որի մեջ մտնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ և Գերմանիան, ինչպես նաև Իրանի կողմից` արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցչի մասնակցությամբ, տեղեկացնում է ren.tv-ն:
Ըստ համաձայնագրի՝ ուժի մեջ այն պետք է մտնի հոկտեմբերի 18-ին:
Փաստաթղթի իրագործման վերաբերյալ «վեցնյակի» և Իրանի համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի կունենա Վիեննայում հոկտեմբերի 19-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից