Եմենում արաբական երկրների կոալիցիան սխալմամբ ավիահարված է հասցրել դաշնակիցներին
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիան սխալմամբ հարված է հասցրել իր դաշնակիցներին, որոնք գտնվում էին Եմենի Թաիզ նահանգի ռազմական ճամբարում, հաղորդում է Reuters-ը:
Հենց այդ ռազմական ճամբարում էին գտնվում Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կոալիցիայի կողմից աջակցվող զորքերը: Օդային հարվածի հետևանքով զոհվել է 30 զինվոր: Եվս 40 մարդ վիրավորվել է:
Իշխանությունների ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ կոալիցիան սխալ թիրախ է խոցել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան