Օզբիլիսը հերոս է. Յուրա Մովսիսյան
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն աջակցությունն է հայտնել իր հայրենակից և թիմակից Արաս Օզբիլիսին՝ Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Լոկոմոտիվի» դեմ խաղից հետո:
Այսօր կայացած հանդիպմանը կարմրա-սպիտակները պարտություն կրեցին 1:2 հաշվով:
«Սպարտակի» միակ գոլը խփվեց հենց Օզբիլիսի փոխանցումից հետո, ով վնասվածքի պատճառով բաց թողեց գրեթե ողջ նախորդ մրցաշրջանը:
«Օզբիլիսը հերոս է»,- ասել է Յուրա Մովսիսյանը Чемпионат.com-ի թղթակից Իվան Կարպովի հետ զրույցում:
Իր վնասվածքի մասին հարձակվողը հստակություն չի մտցրել: Հարցին՝ որքանով է լուրջ իր վնասվածքը, նա պատասխանել է. «Տեսնենք»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու