Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է «Ալ Քաիդա»-ի ղեկավարներից մեկը
Աշխարհ
Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում ռուսական ավիացիայի օդային հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը' Սանաֆի ան Նասրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է իրանական «Ֆարս» գործակալությունը:
Գործակալությունն իր հերթին հղում է կատարում Սիրիայում «Ալ Քաիդա»-ի ճյուղ համարվող «Ջեբհաթ ան-նուսրա» ծայրահեղական խմբավորմանը, որը հրապարակել է խոցված մեքենայի լուսանկարը և Սանաֆի ան Նասրի մահվան տեղեկատվությունը:
Սանաֆի ան Նասրը ծնվել է Սաուդյան Արաբիայում: Նա ղեկավարել է «Ալ Քաիդա»-ի այսպես կոչված «հաղթանակի հանձնաժողովը», որը պատասխանատու է ահաբեկչական խմբավորման ռազմավարության և քաղաքականության համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից