NASA-ն Արեգակի վրա հզոր պայթյունի կադրեր է հրապարակել
Աշխարհ
NASA-ի աստղադիտարանի խցիկները գրանցել են հոկտեմբերի 13-ին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը: Ստացված լուսանկարների հիման վրա մոնտաժված տեսագրությունը զետեղվել է տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրապարակված տեսագրության մեջ աստղի մակերեւույթի վրա բարձրանում է պրոտուբերանեց (հրավիժակ), որն այնուհետեւ աստիճանաբար մարում է: Հրավիժակները, ինչպես պարզաբանվում է տեսահոլովակի նկարագրության մեջ, իրենցից ներկայացնում են գազի «անկայուն» ամպեր, որոնք Արեգակի մակերեւույթի մոտ պահպանվում են մագնիսական դաշտերի օգնությամբ:
Տեղի ունեցած պայթյունից հետո գազի ամպերը վերադառնում են Արեգակի մակերեւույթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից