Շվեյցարիայում ընտրություններին հաղթել են միգրացիայի հակառակորդները
Աշխարհ
Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջ պահպանողական շվեյցարական ժողովրդական կուսակցությունը, որը կողմ է կոշտ միգրացիոն քաղաքականությանը, հայտնում է BBC-ն:
Կուսակցությունը, որը ստացել է ընտրողների 29.5 տոկոսի աջակցությունը, 200 տեղանոց Ազգային խորհրդում ստացել է 65 պատգամավորական մանդատ:
Ժողովրդական կուսակցությունը կողմ է միգրացիայի սահմանափակմանը և միգրացիոն քվոտաների ներմուծմանը, ինչպես նաև իսլամականացման դեմ պայքարին և Շվեյցարիայի չեզոք դիրքի պահպանմանը:
Կուսակցության և նրա ծրագրի ժողովրդականությունը նկատելիորեն աճել է վերջին ամիսներին` Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից