Նիգերիայում մահապարտ ահաբեկչուհիների զոհ է դարձել 11 մարդ
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս-արևելքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 11 մարդ: Տեղական իրավապահ մարմինները հայտնել են, որ երկու կին մահապարտներ գործի են դրել պայթուցիկ սարքեր, հաղորդում է AFP-ն:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Դար բնակավայրում: Նախկինում այդ տարածքն արդեն ենթարկվել է «Բոքո Հարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հարձակմանը:
Հարկ է նշել, որ անցյալ շաբաթ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից