Սոցցանցերում ծաղրել են Էրդողանի և Մերկելի լուսանկարը ոսկեզօծ աթոռներին (լուսանկարներ)
Բլոգոսֆերա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Յըլդըզ պալատում, որը ժամանակին պատկանել է Օսմանյան սուլթաններին, սոցիալական ցանցերում տարբեր քննարկումների առիթ է դարձել: Համացանցի օգտատերերը զավեշտալի են համարել հատկապես այն ոսկեզօծ բազկաթոռները, որոնց վրա հանդիպման ժամանակ նստել են երկու երկրի առաջնորդները:
Հայտնի ամերիկյան Mashable լրատվականի գլխավոր խմբագիր Ջիմ Ռոբերտսը կիսվել է լուսանկարով' գրելով. «Չեմ կարող հավատալ, որ նա ստիպված է եղել նստել այս աթոռին»:

Բլումբերգում Թուրքիայի հարցերով գրասենյակի ղեկավար Բենջամին Հարվեյը ևս հրապարակել է այդ հայտնի լուսանկարը' նշելով. «Մերկելը, ով ցանկանում էր խուսափել զավեշտալի լուսանկարից, Էրդողանի նոր պալատում»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Թարաֆ» պարբերականը ևս առանձնացրել է մի շարք թուրք օգտատերերի թվիթերյան գրառումները, որոնք ոչ պակաս ուշագրավ են:
Էսենյուրթի քաղաքապետ Գյուրբուզ Չափանը նշել է, որ այդ բազկաթոռներին նայելիս տպավորություն է ստեղծվում, որ փախստականների համար գումար խնդրողը ոչ թե Էրդողանն է, այլ Մերկելը:
Թուրքական Zeitung սատիրիկ լրատվություն ապահովող էջը, հրապարակելով լուսանկարը, մեջբերել է Մերկելի հորինված խոսքերը, որտեղ ասվում է. «Մենք նման գահ ունենայինք, ես էլ վեր չէի կենա»:
Թուրք լրագրող Ասլը Այդընթաշբաշը գրել է. «Գերմանիան որ Գերմանիա է, նման աթոռ չի տեսել»:
Թուրք դասախոս և սյունակագիր Սեդաթ Լաչիները նշել է. «Ասես ոչ թե աթոռի, այլ գահի են բազմել: Եթե նրա կողքը Էրդողանը չլիներ, կկարծեի Մերկելը հեռավորարևելյան մի թագավորությունում է»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից