Բաքուն հեղեղվել է ավտոմատներով զինված ոստիկաններով
Աշխարհ
Բաքվի ոստիկանությունն ու անվտանգության ծառայությունները հոկտեմբերի 17-ից բերվել են անվտանգութւյան ուժեղացված ռեժիմի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' նշելով, որ Ադրբեջանի ոստիկանությունն անգամ ամենօրյա համազգեստը փոխարինել է դաշտային համազգեստով:
Ոստիկանության ղեկավարության կողմից նման որոշման պատճառը հայտնի չէ: Բացի այդ, աշխատանքի ուժեղացված ռեժիմի են անցել անգամ Պետական ավտոճանապարհային տեսչության աշխատակիցները, որոնք նույնպես շրջում են հաշվեցուցակային զենքով:
Ըստ ենթադրությունների՝ Բաքվում իրավապահների նման մոբիլիզիացիան կապված է Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի անակնկալ պաշտոնանկության, ԱԱՆ որոշ աշխատակիցների ձերբակալությունների հետ, ինչն իբր կապվում է այդ երկրի իշխանությունների՝ հերթական հնարավոր «հեղաշրջման» փորձը կանխելու հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից