50 հազար չինացիներ փողոցում միաժամանակ զբաղվել են մարմնամարզությամբ
Աշխարհ
Չինաստանի Հենանի նահանգի 15 քաղաքներում 50 հազար մարդ հոկտեմբերի 18-ի առավոտյան փողոցում միաժամանակ զբաղվել Է տայ-չի ազգային մարմնամարզությամբ, որը նաեւ մարտարվեստ Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, այս ձեռքբերումը կարող Է տեղ գտնել Գինեսի ռեկորդների գրքում:
Չինաստանի նահանգի բնակիչները շարքեր են կազմել իրենց քաղաքների հրապարակներում ու զբոսայգիներում՝ կրելով տարագույն հանդերձներ՝ կախված այն տարածաշրջանից, որում նրանք ապրում են:
Տայ-չի արվեստը՝ ուշուի տարատեսակներից մեկը, խորը ներշնչումը եւ թուլացումը զուգորդում Է դանդաղ, հստակ շարժումների հետ: Սկզբնապես այն 13-րդ դարում Չինաստանում մշակվել Է որպես մարտարվեստ, ներկայում լայնորեն կիրառվում Է ամբողջ աշխարհում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան