Օբամայի անչափահաս աղջկան նկատել են գարեջրային երեկույթին
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի 17-ամյա դուստր Մալիյային նկատել են Բրաունի համալսարանում երեկույթին՝ "beer-pong" խաղի ժամանակ: Խաղի մասնակիցները կանգնում են սեղանի տարբեր կողմերում և փորձում են պինգ պոնգի գնդակը նետել գարեջրի բաժակի մեջ, եթե մրցակցին դա հաջողվում է, ապա դիմացինը խմում է գարեջուրը:
«Երեկույթին տեսել եմ, թե ինչպես է Մալիյա Օբաման պինգ պոնգ խաղում: Սովորական բան է: Ամենատարածված բանը, որը ես երբևէ տեսել եմ»,- մեջբերում է BuzzFeed-ը երեկույթի մասնակիցներից մեկի գրառումը սոցիալական ցանցերում:
«Այն պահը, երբ երեկույթի ես մասնակցում և հանկարծ հայտնվում են անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: Բոլորը շոկի մեջ են, երբ պարզվում է, որ դա Մալիյա Օբաման է»,- գրում է երեկույթի մեկ այլ հյուրերից մեկը:
Բացի 17-ամյա Մալիայից, Բարաք և Միշել Օբամաներն ունեն ևս մեկ դուստր՝ 14-ամյա Սաշան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից