Աֆղանստանում թալիբները գնդակոծել են ամերիկյան կործանիչը
Աշխարհ
Աֆղանստանի թալիբները գնդակոծել են ամերիկյան ВВС F-16 կործանիչը: Լուրջ վնասված ինքնաթիռն ստիպված է եղել հրատապ վերադառնալ Քաբուլի հյուսիսում գտնվող Բագրամի ավիաբազա:
Պենտագոնի մամուլի քարտուղար, կապիտան Ջեֆ դեվիսի խոսքով՝ թալիբները կրակել են ինքնաթիռի վրա փոքր զենքից՝ վնասելով ստաբիլիզատորներից մեկը: Արդյունքում օդաչուն ստիպված է եղել ցած նետել երկու արտաքին վառելիքային բաքեր և երեք զինամթերք:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, օդաչուն չի վիրավորվել, իսկ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից