Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիայում քաղաքական գործընթացին. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ զրույցում հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Սիրիայի ժողովրդին ոչ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարում, այլև քաղաքական գործընթացում: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է Газета.Ru-ն:
«Սիրիան բարեկամ երկիր է մեզ համար: Մենք պատրաստ ենք ներդրում կատարել ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարին՝ մարտական գործողությունների ընթացքում, այլ նաև քաղաքական գործընթացին: Իհարկե, սերտ շփման մեջ մյուս գերտերությունների և տարածաշրջանի երկրների հետ, որոնք շահագրգռված են հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,- ասել է Պուտինը:
Բացի այդ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկարաժամկետ կարգավորման հնարավոր է հասնել «քաղաքական գործընթացի հիման վրա՝ բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ և կրոնական խմբերի մասնակցությամբ»: Պուտինը նաև հավելել է, որ որոշումը պետք է հիմնված լինի Սիրիայի ժողովրդի ընտրության վրա:
Նախօրեին Ասադը ժամանել է Մոսկվա: Իր այցի մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից