Ասադը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին օգնության համար
Աշխարհ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին՝ իրենց աջակցության համար: Իր երախտագիտության մասին քաղաքական գործիչը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. փոխանցում է LifeNews-ը:
«Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին մեր երկրին ցուցաբերած օգնության համար, և հույս հայտնել, որ մենք կհաղթենք ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահը հույս է հայտնել նաև, որ Ռուսաստանի հետ միասին նրանք կշարունակեն գործել՝ երկիրը տնտեսական և քաղաքական տեսանկյուններից վերականգնելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից