Օլանդն անընդունելի է է համարել Ասադին ուղղված ցանկացած աջակցություն
Աշխարհ
Մեկնաբանելով Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա' Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի, որպեսզի Սիրիայում անցումային քաղաքականությունն ավելի արագ տեղի ունենա: Օլանդը շեշտել է, որ Ասադին ուղղված ցանկացած աջակցություն անընդունելի է:
«Ասադին աջակցության համար որեւէ քայլ չպետք է արվի»,- ասել է Օլանդը' հավելելով, թե հույս ունի, որ Վլադիմիր Պուտինին կհաջողվի համոզել Ասադին շուտափույթ սկսել անցումային քաղաքական գործընթաց ու օր առաջ հրաժարվել իր պաշտոնից: «Հույս ունեմ, որ այդ հանդիպման նպատակը դա է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան