Փարիզի ահաբեկչություններում երկու կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված
Աշխարհ
Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Նրա հետ միասին որոնվում են ոմն Մոհամեդ Աբրինին, ում Փարիզ տանող մայրուղու վրա տեսել են Աբդեսլամի հետ: Նրանց հետախուզական քարտերը տեղադրված են Ինտերպոլի տվյալների բազայում, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ երկու կասկածյալների նկատմամբ գրվել է, այսպես կոչված «կարմիր շրջաբերան»: Դա նշանակում է անձի ձերբակալում Ինտերպոլի կազմի մեջ մտնող ցանկացած երկրի տարածքում և հետախուզումը նախաձեռնած երկիր արտահանձնում:
Կասկածյալները մեղադրվում են մի քանի հոդվածով՝ ահաբեկչական միավորումներին մասնակցություն, պայթուցիկ նյութերի պահպանում և տեղափոխում, զենքի վաճառք:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից