Սիրիայում առանց ցամաքային գործողությունների ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է. Պուտին
Աշխարհ
Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք կարող է ապահովել միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցում, գրում է Газета.Ru-ն:
«Ասադի բանակը պատասխանատու դաշնակից է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն տեղեկատվության փոխանակման շուրջ, թե որ տարածքներն է զբաղեցրել «ընդդիմության առողջ հատվածը», որոնք՝ ահաբեկչական խմբավորումները:
Ըստ Օլանդի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հարվարծները ԻՊ-ի ուղղությամբ համակարգվելու են:
«Մենք պետք է կենտրոնացնենք մեր ավիահարվածները «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից