Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը
Աշխարհ
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում՝ Մի-8 ուղղաթիռի կործանման վայրում, հայտնաբերվել են սև արկղերը։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Արեւմտասիբիրյան քննչական վարչության տրանսպորտի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Յանա Ստրիժովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է վթարի մի քանի վարկած՝ տեխնիկական անսարքություն, օդաչուի սխալ, վատ եղանակային պայմաններ։
Հիշեցնենք, որ աշխատավորներ տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իգարկա քաղաքի մոտ՝ Ենիսեյ գետի սառույցների վրա։ Ըստ վերջին տեղեկությունների՝ վթարից զոհվել է 15 մարդ, որոնց թվում՝ ազգությամբ հայ օդաչուն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից