Դավութօղլուն կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ևս առաջիկայում կայցելի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա խոսքով՝ ենթադրվում է, որ թուրք վարչապետը Բաքու կժամանի դեկտեմբերի 3-ին:
Նշվում է, որ այցի ընթացքում Դավութօղլուն մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի, որոնցում կքննարկի երկկողմանի համագործակցության և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Թուրքիայում ավանդույթի է վերածվել կառավարության կազմի յուրաքանչյուր փոփոխությունից հետո վարչապետի, նախագահի և արտգործնախարարի այցերն Ադրբեջան և Կիպրոսի թուրքական հատված:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից