ՌԴ օդուժի ինքնաթիռները շարունակում են թռչել սիրիա-թուրքական սահմանի մոտ
Աշխարհ
Կրեմլում հայտարարել են, որ ռուսական ավիացիան շարունակում է մարտական առաջադրանքներ կատարել Սիրիայում, այդ թվում՝ թուրքական սահմանի մերձակայքում, առանց որևէ սահմանափակումների: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ռուսական Սու-24-ի հետ կատարված միջադեպից հետո թռիչքների կասեցման կամ դադարեցման մասին որևէ պայմանավորվածությունների մասին տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
«Ռուսական ավիատիեղերական ուժերը շարունակում են ահաբեկչական կազմակերպությունների դեմ Սիրիայի ԶՈւ-ի հարձակողական գործողությունների աջակցմանն ուղղված օպերացիան, շարունակում են առանց որևէ սահմանափակումների՝ հայտնի առաքելության շրջանակներում»,- ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից