Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել Արենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվի Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները Սանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետ Կարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինի 

Թուրք լրագրողների ձերբակալությունը շարունակում է հարուցել միջազգային հանրության բողոքը

Աշխարհ

Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի ձերբակալության շուրջ աղմուկը շարունակում է աճել: Թուրքիայի ներսում նոյեմբերի 27-ից սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել լրագրողներին: Չի ուշացել նաև խնդրի վերաբերյալ միջազգային հանրության բացասական գնահատականը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելվ թուրքական «Հուրիեթ» պարբերականը, մեծ թվով լրագրողներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ու պարզապես քաղաքացիներ նոյեմբերի 27-ին հավաքվել են Ստամբուլի Շիշլի թաղամասում տեղակայված պարբերականի շենքի մոտ: Նրանք ձեռքերում պահել են լրագրողների լուսանկարները և բղավել են. «Ազատ մամուլը չի կարող լռեցվել»: Անկարայում տեղի ունցած բողոքի ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, որից տուժած քեմալական Հանրապետական ժողովրդ ական կուսակցության պատգամավոր Լևենթ Գյոքը տեղափոխվել է հիվանդանոց: Բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Իզմիրում և Անթալիայում:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անընդունելի է համարել այն փաստը, որ լրագրողները պետք է հայտնվեն բանտում իշխանությունների համար վտանգավոր թեմաների արծարծման պատճառով:

Լրագրողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջիմ Բումելհան պահանջել է թուրքական իշխանություններից անմիջապես ազատ արձակել Դյունդարին և Գյուլին' հանելով նրանց դեմ առաջադրված մեղադրանքները:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Instagram-ի իր միկրոբլոգում սև քառանկյուն է տեղադրել լուսանկարի փոխարեն' գրելով. «Խորապես անհանգստացած եմ Թուրքիայում անկախ մեդիայի ձայների հերթական լռեցման առնչությամբ»:

Իսկ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք բավականին մտահոգ ենք Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության և հերթական լրատվամիջոցի նկատմամբ կիրառվող բռնության առնչությամբ: Հուսով ենք, որ թուրքական դատարանը և իշխանությունները երկրի Սահմանադրությամբ նախատեսվող մամուլի ազատության հիմնարար սկզբունքը երաշխիքի տակ կառնեն»:

Եվրոպայի խորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Քաթի Փիրին նշել է, որ այս ձերբակալությունները ցույց են տալիս, որ երկրում մամուլի ազատությունը ծանր ճնշման տակ է: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ այս հարցը կբարձրացվի:

«Եթե ձերբակալվում են ոչ թե հանցանքը գործողները, այլ այդ մասին լրատվություն հաղորդողները, ապա թող ոչ ոք չասի, որ Թուրքիայում ազատ մամուլ կա, իսկ դատական համակարգն էլ արդար է և անկախ»,- ասել է քեմալական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքիայում ձերբակալել են «Հանրապետություն» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութի համար: Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանը ներգրավվածության և լրտեսության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը
Ամենադիտված