ԱՄՆ սենատորներն առաջարկել են Իրաք և Սիրիա ուղարկել 10 հազարական զինծառայողի
Աշխարհ
ԱՄՆ սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմն առաջարկել են Իրաքում ռազմական ներկայությունը մեծացնել 10 հազար զինծառայողով և նույնքան զինծառայող ուղարկել Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Խալիֆայությունը ոչնչացնելու միակ միջոցը ցամաքային գործողություններն են: Օդային արշավը ոչ մի կերպ չի փոխում պայքարի ելքը»,- ասել է Գրեմը:
Իր հերթին Մաքքեյնը ընդգծել է տարածաշրջանում պետությունների հետ ջանքերը միավորելու անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից