Հունաստանի վարչապետը «նյարդային» է որակել Թուրքիայի զինվորական օդաչուներին
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հույն օդաչուները, բարեբախտաբար, նույնքան «նյարդային» չեն, որքան թուրք օդաչուները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա գրել է Twitter-ի իր էջում՝ թվիթը հասցեագրելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթօղլուին:
«Բարեբախտաբար, մեր օդաչուները ռուսների նկատմամբ նույնքան «նյարդային» չեն, որքան թուրք օդաչուները»,- գրել է Ցիպրասը:
«Օդաչուների վերաբերյալ Ցիպրասի մեկնաբանությունները բնավ չեն համապատասխանում այսօրվա ոգուն: Ալեքսիս, եկեք կենտրոնանանք դրական օրակարգի վրա»,- գրել է Դավիթօղլուն Twitter-ի իր էջում՝ ի պատասխան Ցիպրասի հայտարարության:
Եվրամիությունը և Թուրքիան նոյեմբերի 29-ին Բրյուսելում վերջին 11 տարվա ընթացքում կայացած առաջին երկկողմ գագաթնաժողովի արդյունքում համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի գործողությունների հերթական ծրագիրը և 3 մլրդ եվրոյի չափով այն «պարգևավճարը», որը Թուրքիան կստանա դրա կատարման դեպքում: Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են «ակտիվացնել հարաբերությունները»: Ինչպես ԵՄ-ի ղեկավարները հայտարարել են ամփոփիչ մամուլի ասուլիսում, Բրյուսելն ու Անկարան որոշել են գործարկել հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների նոր փուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից