Արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհին հրապարակել են արքայադուստր Շառլոտայի լուսանկարները
Լուսանկարներ
Քեմբրիջի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց դստեր՝ արքայադուստր Շառլոտայի լուսանկարները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:
Կես տարեկան դարձած Շառլոտայի լուսանկարները դքսուհին ինքն է արել ամուսինների Անմեր Հոլլ նստավայրում, որը գտնվում է Նորֆոլքի կոմսության Սանդրինգեմ թագավորական կալվածքի տարածքում:
Դուքսն ու դքսուհին շնորհակալություն են հայտնել նրանց, ովքեր իրենց շնորհավորանքներ են ուղարկել, և հույս են հայտնել, որ լուսանկարները դուր կգան թագավորական զույգի երկրպագուներին:
Շառլոտան չորրորդն է բրիտանական գահի ժառանգորդների հերթում՝ իր պապիկից՝ արքայազն Չառլզից, հորից՝ արքայազն Ուիլյամից, և իր ավագ եղբորից՝ արքայազն Ջորջից, հետո, որը ծնվել է 2013 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում