Պակիստանի հյուսիս-արևմուտքում «Ալ-Քաիդայի» չորս գրոհային է ոչնչացվել
Աշխարհ
«Ալ-Քաիդա» ծայրահեղական խմբավորման չորս գրոհային ոչնչացվել է Պակիստանի Դերա-Գազի-Խան քաղաքում (Փենջաբի նահանգ): Այդ մասին տեղեկացնում է Geo TV-ն՝ վկայակոչելով այդ հարավասիական երկրի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցչի հայտարարությունը:
Ինչպես հայտնի է դարձել, «Ալ-Քաիդայի» գրոհայինները ոչնչացվել են ՆԳՆ-ի և հատուկ ջոկատների համատեղ գործողության արդյունքում: Վերացված գրոհայինները Պակիստանի քաղաքացիներ էին: Հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղականները նախապատրաստվում էին ահաբեկչական գործողություններ կազմակերպել Փենջաբի նահանգի տարբեր բնակելի վայրերում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից